
Արտաքին ուղղությամբ Ռուսաստանը խաթարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ օկուպացնելով Վրաստանի երկու պատմական տարածքները՝ Աբխազիայի և Ցխինվալի շրջանները, Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում Միջխորհրդարանական միության (IPU) 147-րդ վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Ըստ Պապուաշվիլիի Մոսկվան հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները և այդ տարածքներում անկայունությունն ու հանցավոր գործունեություն է պահպանում։
Պապուաշվիլին IPU-ի մասնակիցներին ասել է, որ իրենց համերաշխության արդյունքում 2023 թվականին ՄԱԿ-ում Վրաստանի վերաբերյալ բանաձևը ռեկորդային աջակցություն է ստացել։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի փոխնախագահ Սալոմե Քուրասբեդիանին: