Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ժնևի անվտանգության և կայունության միջազգային քննարկումների համանախագահների հետ խոսել է Վրաստանի քաղաքացիների կողմից Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի, այսպես կոչված, «սահմանը ապօրինի հատելու միջադեպի մասին»:
Interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները միջադեպերի ֆոնին ընդգծել են պաշտոնական Թբիլիսիի հետ ավելի եռանդուն աշխատելու անհրաժեշտությունը՝ «Վրաստան-Հարավային Օսիա սահմանային գոտում սրացումները կանխելու համար»։
«Տեղում անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում ռուսական կողմը կրկին ընդգծեց մի կողմից Թբիլիսիի և մյուս կողմից Սոխումիի ու Ցխինվալիի միջև ուժի չկիրառման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի մշակման կարևորությունը, նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ի դեպ, նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի շրջակայքում ռուսական օկուպացիոն ուժերը սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին։