Մոսկվան Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայից (Ցխինվալի) ռազմակայանի համար նոր տարածք է պահանջում, գրել է վրաստանյան Netgazeti լրատվամիջոցը:
Ըստ տեղեկության, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հոկտեմբերի 1-ին որոշել է` ընդունել Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Հարավային Օսիայի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի համար հողատարածք փոխանցելու մասին» առաջարկը։
Պայմանագրում հղում է արվում Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին օրենքին: Նույն հրամանագրով բանակցություններ պետք է վարվեն նաև Հարավային Օսիայի հետ:
Նշենք, որ Հարավային Օսիայի դե ֆակտո տարածքում արդեն ռուսական ռազմաբազա կա: