
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան լրագրողներին ասել է, որ «Աբխազիայի առաջնորդ» Ասլան Բժանիան գտնվում է Մոսկվայում: Ըստ նրա՝ Բժանիան մի քանի հանդիպումներ կանցկացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցով։
Շամբան հաստատել է, որ Մոսկվան սեպտեմբերի 1-ից դադարեցրել է Աբխազիայի ֆինանսավորումը։
«Եթե պատժամիջոցները պահպանվեն մինչև տարեվերջ, շատերը կտուժեն, մենք կմտածենք՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից», — ասել է Շամբան։
Մեկնաբանելով Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների հարցը՝ Շամբան ասել է.
«Կարծում եմ՝ մեր շահերից է բխում, որ դրանք նորմալ զարգանան, ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է Վրաստանին կոչ անել ճանաչել Աբխազիայի անկախությունը»։