
Մոսկվան չի բացառում Վրաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը։ Այս մասին Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Նա նշել է նաև, որ կողմերն արդեն նախապատրաստվում են այդ հանդիպմանը։
«Նման հանդիպում հնարավոր է կազմակերպել, սակայն դրա համար անհրաժեշտ է աշխատել, պատրաստվել, որպեսզի երկու երկրների առաջնորդներն արդյունավետ հանդիպում ունենան: Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Կարասինը:
Հիշեցնենք, որ Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։