
Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի հետ պատերազմելու նպատակով ոչ միայն ռուսների, այլև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքի հնարավորությունը։
Առկա տեղեկություններով, Աբխազիայի ու Ցխինվալիի շրջաններից հնարավոր է զորակոչել մի քանի հազար մարդու:
Ի դեպ, սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ուկրաինական պատերազմի համար բնակչության «մասնակի զորահավաքի» մասին և ստորագրել համապատասխան հրամանագիր, որի հանրությանը հասանելի հատվածում չեն սահմանվում այն պարամետրերը, ըստ որոնց ուրվագծվում է «մասնակի» զորահավաքը: