
Վրացական լրատվամիջոցերը, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, գրում են, որ Ռուսաստանը բողոքի նոտա է ուղղել Հայաստանին:
Ըստ տեղեկատվության, դժգոհության պատճառը ռուսական ORSIS ընկերությանը զենքի գնման մրցույթին մասնակցելու արգելքն է։
«Մոսկվայում վստահեցնում են, որ հայկական կողմը նշված կազմակերպությանը անազնիվ մատակարարողների ցուցակում անհիմն է ներառել: Մոսկվան կոչ է անում Հայաստանի պաշտպանության նախարարությանը` կարգավորել իրավիճակը»,- գրում է Imedinews-ը: