Ռուսաստանը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի հետ աշխատում է դե ֆակտո սահմանների հսկողության պարզեցման հարցերով։
Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ` ռուսական «Ռիա Նովոստի»-ին ասել է Աբխազիայի դե ֆակտո հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։
Միաժամանակ, ըստ լրատվամիջոցի` Սոխումիում ակնկալում են, որ ապագայում «անցակետ» ընդհանրապես չի լինի։
Ըստ Բժանիայի` «նման աշխատանքներ ընթանում են։ Նրա խոսքով, այդ նպատակով որոշվել է օգտագործել Փսոու գետի վրայով անցնող հին հետիոտնային կամուրջը, որն այժմ վերակառուցվում է։
«Դա կնպաստի պետությունների միջև սահմանի անցման բարելավմանը: Բայց ժամանակի ընթացքում ես հուսով եմ, որ մենք կհասնենք հարաբերությունների այնպիսի մակարդակի, որ անցակետն այլևս պետք չի լինի, կլինի սահման, բայց անցակետը ի վերջո կդառնա ավելորդ», — ասել է Բժանիան։
Հիշեցնենք. 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանը Վրաստանի երկու շրջանները` Հարավային Օսիան և Աբխազիան, ճանաչել է որպես «անկախ պետություններ»։ Միջազգային հանրությունն այդ շրջանները համարում է Վրաստանի ինքնիշխան տարածքի մաս՝ դատապարտելով Մոսկվային դրանք օկուպացնելու մեջ։