
Թբիլիսիի 17-ամյա բնակիչը կալանավորվել է մորը սպանելու մեղադրանքով, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Տեղեկության համաձայն՝ օգոստոսի 1-ին երիտասարդը վիճաբանության պահին դանակահարել է մորը։ Սպանությանը մասնակցել է նաև նրա ընկերը, որը նույնպես կալանավորվել է։
Երկուսին էլ սպառնում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Սպանված կինը 34 տարեկան էր։
Նախաքննությունը կատարվում է դիտավորյալ սպանության հոդվածով։