Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ «Մոլդովայի հաղթանակը Վրաստանի հաղթանակն է»։
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է եվրոպամետ Մայա Սանդուն։ Քվեաթերթիկների 99,86 տոկոսի հաշվարկի արդյունքում Սանդուն ստացել է 55,41, իսկ ռուսամետ Ալեքսանդր Ստոիանօղլուն՝ 44,59 տոկոս ձայն։
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մնացել է հաշվառման ենթակա 3 ընտրատեղամաս։
Ընտրությունների առաջին փուլն անցկացվել է երկու շաբաթ առաջ, Մայա Սանդուն ստացել էր ձայների 42,4 տոկոսը։
Հաղթանակի կապակցությամբ մոլդովացի իր գործընկերոջը շնորհավորական ուղերձ է հղել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիլվիլին։
«Մայա Սանդու, Ձեր հաղթանակը մեր հաղթանակն է։ Մոլդովայի ընտրությունները Վրաստանի գողացված ընտրությունների լավագույն վկայությունն են»,- X սոցցանցում գրել է Վրաստանի նախագահը։