Մոլդովան կանգնած է վրաց ժողովրդի կողքին

Moldova flag is waving at a beautiful and peaceful sky in day time while sun is shining. 3D Rendering

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի խոսքով՝ Մոլդովան կանգնած է վրաց ժողովրդի կողքին՝ աջակցելով խաղաղ հավաքների նրա իրավունքին։

«Վերջին 5 օրվա ընթացքում մենք տեսնում ենք վրաց ժողովրդի աննկուն հավատարմությունը ժողովրդավարությանը և նրա եվրոպական ձգտումներին։

Մոլդովան համերաշխ է վրաց ժողովրդի հետ. մենք աջակցում ենք նրանց խաղաղ հավաքների իրավունքին և ԵՄ արժեքներին համահունչ ժողովրդավարական ապագայի նրանց ձգտումներին»,- գրել է Ռեչանը X-ում։