
Առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 25-26-ը Օզուրգեթիի, Չոխատաուրիի և Լանչխութի մունիցիպալիտետներում շտապօգնության բժիշկներն արձագանքել են 81 կանչի, տեղում բուժօգնություն են ցուցաբերել 44 հոգու, հոսպիտալացրել 30 հոգու։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ մոբիլիզացվել է շտապօգնության առնվազն 200 թիմ։
Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումները չեն դադարում. եղանակային պայմանները հատկապես մեծ խնդիրներ են ստեղծել Գուրիայում և Աջարիայում։ Տասնյակ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից։ Շատ ընտանիքներ մնացել են առանց բնակարանի. բնակչության մեծամասնությունը զրկված է էլեկտրաէներգիայից և ջրից։ Գուրիայի գյուղերում առավոտից կրկին ձյուն է տեղում։