«Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն» (GDI) կազմակերպության տեղեկություններով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել իրենց բողոքը Tbilisi Pride-ի գործով և նշել, որ գործին կարող է նախադեպային արժեք տալ։
Ըստ GDI-ի՝ գործն առնչվում է 2021 թվականի հուլիսի 5-ի հոմոֆոբ բռնությանը, հարձակումներին և ԼԳԲՏ+ համայնքի ու ակտիվիստների նկատմամբ սպառնալիքներին։
Ըստ այդմ, հայցվորները պահանջում են Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներ՝ կառավարության անգործության և անարդյունավետ արձագանքի պատճառով, մասնավորապես՝ հոդված 3–ի (խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), հոդված 11–ի (հավաքների ազատություն), հոդված 13–ի (իրավունքի արդյունավետ պաշտպանության միջոց) և I -14 (խտրականության արգելում) հոդվածների խախտումները պարզելու համար։
Դատարանը գործը փոխանցել է բոլոր հոդվածների մասով, ինչը նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը պարտավոր է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 13-ը պատասխանել դատարանի կողմից տրված հարցերին` հայցվորների ներկայացրած բոլոր խնդիրների վերաբերյալ։
Դրանցից դատարանին հետաքրքրում է, թե արդյո՞ք կառավարության անդամների հայտարարությունները խրախուսել են 2021 թվականի հուլիսի 5-ի բռնությունները, և որքանո՞վ է պետությունը կատարել կանխարգելման ու արդյունավետ հետաքննության իր պարտավորությունները։
«Միաժամանակ, դատարանը բավարարեց GDI-ի միջնորդությունը և կառավարությանը պարտադրեց ներկայացնել ներքին գործերի նախարարության հուլիսի 5-ի անվտանգության պլանն ու բոլոր նյութերը և անվտանգության միջոցառումների պլանավորմանն առնչվող վիճելի իրադարձությունները (2021թ. հուլիսի 1 և 5-ը)»,- ընդգծել են կազմակերպությունից։
GDI-ն նշել է, որ հուլիսի 5-ի իրադարձությունների 1-ին տարելիցին Թբիլիսիի քաղաքային դատարանում հուլիսի 5-ի հետ կապված գործերի քննությունն ավարտվել է, թեև բռնության կազմակերպիչներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ մեղադրվողները ստացել են նվազագույն պատիժներ:
Թեմայի մասին մանրամասները ստորև՝
Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»