Օգոստոսի 4-ին Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, լրատվամիջոցներին տեղեկացրել է նախկին նախագահի հիվանդասենյակի փոփոխության մասին։
«Վիվամեդ» կլինիկայից, որտեղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ավելի քան երկու տարի բուժում է ստանում, տեղեկացրել են, որ հիվանդասենյակը փոխելուց հետո նրա վիճակը բարելավվել է։
Սաակաշվիլիի մայրը հայտնել է, որ իր որդին նոր հիվանդասենյակ է տեղափոխվել ուրբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, դատական նիստից հետո։
Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում, որին Սաակաշվիլին միացել է հիվանդասենյակից, քննարկվել է նրա դեմ հարուցված սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը։