Մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Gordonua.com-ին տված հարցազրույցում:
Սաակաշվիլին հայտարարել է, որ չի հավատում Ուկրաինայի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի` ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հնարավորությանը։
Նա ցուցադրել է 2019 թվականի ապրիլի 1-ի ամսաթվով Ուկրաինա մեկնելու տոմսը։
«Ես պատրաստվում եմ թռչել Բորիսպոլ: Ես այս տոմսը գնել եմ, որովհետեւ համոզված եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ: Եվ քանի որ նա չի հաղթահարի երկրորդ փուլը, ես ավելի քան համոզված եմ, որ ոչ մի սահմանապահ չի ցանկանա իր պատվերը կատարել՝ թույլ չտալ ինձ Ուկրաինա մուտք գործել», — հայտարարել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ երբ Պորոշենկոն այլևս չի լինի նախագահ, նա կվերադառնա Ուկրաինա և կվերականգնի իր քաղաքացիությունը: