Միխայիլ Ռոթը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին

Թբիլիսիում այցով գտնվող Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին։

Ընդդիմության հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։

«Սա լուրջ հակամարտություն է ավտոկրատիայի և լիբերալ ժողովրդավարության միջև: Մենք՝ եվրոպացի առաջնորդներս, պարտավոր ենք բարձրաձայնել, երբ ժողովրդավարությունը ճնշման տակ է։ Ուստի ուզում եմ դիմել իշխող կուսակցությանն առ այն, որ ընտրությունների կեղծումից հետո ստեղծված իրավիճակի միակ հնարավորությունը նոր ընտրություններ նշանակելն է»,- ասել է Միխայիլ Ռոթը։

Ըստ «Ուժեղ Վրաստան»-ի անդամ Սալոմե Սամադաշվիլիի` հանդիպմանը քննարկվել է «Վրացական երազանք»-ի դեմ ԵՄ մակարդակով պատժամիջոցներ կիրառելու հարցը։

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով, թեև Միխայիլ Ռոթը մտադիր է Գերմանիայում ընտրություններից հետո հեռանալ ակտիվ քաղաքականությունից, նա կշարունակի հետաքրքրվել վրացական հարցերով։