
Լուսանկարում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիայի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպում են ունեցել մայիսին Դուշամբեում։