«Անրի Օխանիշվիլիի և իր փոքրահասակ որդու նկատմամբ վիրավորական խոսքեր հնչեցնելը դատապարտելի է»,- այս մասին հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հավելելով, որ որևէ «բայց» չպիտի լինի նման դեպքերը գնահատելու ժամանակ, երբ գործը վերաբերում է պետական պաշտոնյաների ընտանիքներին, հատկապես` փոքրահասակ երեխաներին:
«Ողջունելի է, որ քաղաքական ընդդիմախոսները նույնպես դատապարտել են կատարվածը: Չնայած քաղաքական բևեռացմանը, մենք պետք է մարդ մնանք»,- սոցիալական էջում գրել է Լոմջարիան:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանիշվիլիի հասցեին հունվարի 14-ին վիրավորական արտահայտություններ է հասցվել Բակուրիանիում: Ձերբակալվել է մեկ անձ` «Լելո հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Վախտանգ Ռոբաքիձեն: