Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի կանխատեսումներով` տարվա վերջին պանդեմիա փաստացի չի լինի:
Տարեվերջին երկրում վարակի եզակի դեպքեր կլինեն: Փոքր քանակությամբ վարակվածներ կլինեն` նույնիսկ 100 տոկոս պատվաստման դեպքում` գտնում է մասնագետը: Սակայն կլինիկական հատվածն այնքան լավ է կարողանալու հաղթահարել դա, որ բնակչությունը չի զգալու, մարդիկ վերադառնալու են կյանքի բնականոն հունի: Տնտեսական աճը, որ գրանցվել է մայիսին (44%), ավելի ու ավելի է բարելավվելու: Վարակաբանը լավատես է` տարվա ավարտին Վրաստանի բնակչությունը վերադառնալու է նախկին կյանքին: