Ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի՝ ընդդիմության հետ քաղաքական երկխոսության նոր փուլը նախատեսվում է մինչև ամսվա վերջ:
Այս մասին Թալակվաձեն խոսել է խորհրդարանի բյուրոյի նիստին: Նա հույս ունի, որ ընդդիմությունն ու իշխող թիմը կկարողանան այս անգամ համաձայնության հանգել։
«Հույս ունեմ, որ քաղաքական երկխոսության հաջորդ փուլը ավելի կառուցողական կլինի: Մենք կկարողանանք ընդհանուր համաձայնության գալ, ու երկիրն արդեն նորմալ ռեժիմով կսկսի պատրաստվել 2020-ի խորհրդարանական ընտրություններին», — ասել է խորհրդարանի խոսնակը: