
Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունը, որը թույլ է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաներին դպրոց ընդունվել։
Նշենք, որ օրինագծի նախաձեռնողները իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն էին։
Հիշեցնենք՝ նախկին օրենքով դպրոց կարող էին հաճախել այն երեխաները, որոնց 6 տարեկանը լրանում էր մինչև սեպտեմբերի 15-ը։