
Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ օդի բարձր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 19-ը։
Արևելյան Վրաստանում ջերմաստիճանը ամենաբարձրն է, այստեղ մինչև օգոստոսի 14-ը ջերմաստիճանը կլինի 34-39 աստիճանի սահմաններում։ Օգոստոսի 15-16-ին շոգը կպահպանվի, սակայն օդի առավելագույն ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով։
Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կտատանվի, կլինի համեմատաբար զով և խոնավ։ Օդի բարձր ջերմաստիճանը կլինի 38, նաև 40 աստիճան կգրանցվի մինչև օգոստոսի 19-ը։
Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների և շոգ եղանակ։ Երրորդ օրն է, ինչ գրանցվում է առավելագույն ջերմաստիճան՝ 39 աստիճան, որը կպահպանվի հաջորդ օրերին։ Օգոստոսի 12-ից 14-ը կարող է գրանցվել 40 աստիճան տաքություն։