
Վրաստանում մինչև փետրվարի 8-ը սպասվում են ձյան տեսքով տեղումներ, ինչպես նաև մառախուղ և բուք։ Ձյունը հատկապես առատ կլինի լեռնային և բարձր լեռնային շրջաններում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ից Արևելյան Վրաստանում, իսկ փետրվարի 7-ից Արևմտյան Վրաստանում մինչև սպասվում են տեղումներ՝ առատ ձյուն, մառախուղ և բուք, որը կշարունակվի մինչև փետրվարի 8-ի առավոտ։
Ծովի շրջանում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ, ավտոճանապարհներին՝ մերկասառույց, լեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգ։
«Առատ ձյան, վատ տեսանելիության, ձնաբքի, մերկասառույցի և ավտոճանապարհների առանձին հատվածներում ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է որոշ ավտոճանապարհներին սահմանափակվի երթևեկությունը», — հայտնում են գործակալությունից։