Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՛, որով առաջարկվում է մինչև 70 հազար լարի եկամուտ ունեցողներին այլևս չհարկել:
«Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերելու է գործող օրենսդրությամբ սահմանված գույքահարկի փոփոխությանը, որը տարածվում է տարվա ընթացքում 40 հազար և 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող անձանց վրա։
Այս օրենքն ընդունվել է 2010 թվականին, երբ լարիի փոխարժեքն այլ էր։ Այդ ժամանակվանից լարին էականորեն արժեզրկվել է, ունենք երկնիշ գնաճ, իսկ առանց դրա էլ աղքատացած մարդիկ էլ ավելի են հարկվում։ Քաղաքական խմբի պատրաստած օրինագծի համաձայն՝ մինչև 70 հազար լարի եկամուտ ունեցող անձինք այլևս չեն հարկվելու»,- ասել է «Գիրչի»-ի անդամ Հերբան Սաբոն:
Ըստ նրա, օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ այն անձինք, որոնց տարեկան եկամուտը կազմում է 70-175 հազար լարի, կհարկվեն գույքի արժեքի 0,05 տոկոսից մինչև 0,2 տոկոս, իսկ 175 հազարից ավելի եկամուտ ունեցողները՝ գույքի արժեքի 0,8 տոկոսից մինչև 1 տոկոս: