ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Ռուսաստանը բազմիցս ուղղակիորեն միջամտել է այլ երկրների ընտրություններին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկրի ապագան պետք է որոշի միմիայն վրաց ժողովուրդը։
Հուլիսի 22-ին Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ը «միշտ ուշադիր հետևում է» ընտրություններին Ռուսաստանի միջամտության փաստերին։
«Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ միմիայն վրաց ժողովրդի որոշումն է կարևոր իր երկրի ապագայի հարցում»,- ասել է Միլլերը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Այս փուլում կան երեք քաղաքական միավորումներ արևմտամետ ընդդիմադիր թևում, իսկ իշխող «Վրացական երազանքը» միացել է իր հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժը» շարժմանը։