Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կրթության և գիտության (ԿԳ) նոր նախարարի պաշտոնում առաջադրել է խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի նախկին նախագահ Գիորգի Ամիլախվարիի թեկնածությունը։
Ընդգծենք, որ Ամիլախվարին այն պատգամավորներից է, ով մարտի 7-ին աջակցել է աղմկահարույց «Օտարեկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի նախագիծին:
Նա խորհրդարանի ԿԳ հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին, մինչ այդ ղեկավարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական շտաբը։
2022 թվականին հանրությունը Ամիլախվարիի մասին հիշեց Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության ժամանակ, որի հետևանքով 3 դեռահաս հոսանքահարվեց, նրանցից մեկը մահացավ:
«Անչափահաս երեխան պետք է խնամակալ ունենա, որպեսզի չգնա այն վայրը, որտեղ վերակառուցում է կատարվում»,- 2022 թվականի հոկտեմբերին անդրադառնալով դեպքին, ասել էր Ամիլախվարին:
Նույն օրը Ամիլախվարին ներողություն է խնդրել այս հայտարարության համար։ Նրա խոսքով, այս համատեքստում իր հայտարարությունը միանգամայն անընդունելի էր, և ինքը տեղեկություն չուներ փաստի մասին։
Publika.ge-ն ի մի է բերել Ամիլախվարիի կենսագրական և ունեցվածքային տվյալները՝
Կրթություն
- 2017 թվական՝ վրաց-ամերիկյան համալսարան՝ իրավագիտություն (դոկտոր),
- 2001-2006 թվականներ՝ Թբիլիսիի պետական համալսարան՝ իրավագիտություն (մագիստրատուրա),
- 2006-2008 թվականներ՝ Վրաստանի հարկային և մաքսային ակադեմիա (մագիստրատուրա):
Աշխատանքային փորձ
- 2018–2019 թվականներ՝ Կրթական ծրագրերի հավատարմագրման խորհրդի նախագահի տեղակալ,
- 2015-2017 թվականներ՝ «Դեգուստո»-ի կառավարիչ գործընկեր,
- 2010-2020 թվականներ՝ Թբիլիսիի բաց համալսարանի պրոռեկտոր, ռեկտոր, իրավագիտության դոցենտ,
- 2008-2010 թվականներ՝ Լիտվական «Սավերուս» ներդրումային ընկերության «Սավերուս Ջորջիա» Վրաստանում մասնաճյուղի գլխավոր իրավաբան,
- 2009-2013 թվականներին՝ «Պոպուլի/ Իոլի»-ի կառավարիչ գործընկեր,
- 2007-2008 թվականներ՝ պետնախարարի աշխատակազմ, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով գլխավոր մասնագետ:
Անշարժ գույք
Ամիլախվարին Թբիլիսիի Կազբեգի փողոցում ընդհանուր 310 քմ տարածքով բնակարան, ձեղնահարկ և նկուղ ունի, որը նվեր է ստացել 2006 թվականին: Բացի այդ, նա 2018 թվականին 3 000 դոլարով ձեռք է բերել նույն հասցեում մինչև 77 քմ մակերեսով ոչ բնակելի տարածք։ 2021 թվականին 798 հազար լարիով գնել է 2 314 քմ հողատարածք Շինդիսիում։
Բացի այդ, նրա կինը՝ Նինո Ծերեթելին, ունի 2011 թվականին ընդհանուր 540 հազար լարիով գնված բնակարան, օժանդակ տարածք և ավտոտնակներ Մթածմինդայում։
Շարժական գույք
- 2019 թվականին 76 հազար եվրոյով գնել է Mercedes GLE 450 մակնիշի ավտոմեքենա,
- 2015 թվականին մեկ ժամում ծախսել է 25 հազար լարի, 2022 թվականին՝ մեկ ժամում ծախսել է 9 700 եվրո,
- ընտանիքն ունի նաև երկու կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 28 հազար լարի,
- Ամիլախվարիի կնոջ հայտարարագրում նշված ժամացույցների և զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է 69 հազար լարին և 17 հազար եվրոն,
- ընտանեկան հաշվի գումարը գերազանցում է 97 հազար դոլարը, բացի այդ՝ Նինո Ծերեթելին ունի 50 հազար դոլար կանխիկ գումար։
Բաժնետոմսեր
Ամիլախվարին ունի 100 բաժնետոմս «Նիմի 1» և «Նիմի 2» ՍՊԸ-ներում: Նրա կինը «Թոու Դիվելփմենթ» ՍՊԸ-ի սեփականատերն ու տնօրենն է:
Ծախսերը
2022-ին Ամիլախվարին արտասահման մեկնելու համար ծախսել է 25 հազար լարի, Նինո Ծերեթելին՝ 30 հազար լարի: Ծերեթելին անցյալ տարի 25 հազար լարի ու 5 900 դոլար է ծախսել երեխաների կրթության վրա։