Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն անդրադարձել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը՝ ընդգծելով, որ միլիոնանոց բանակ և միջուկային զենք ունեցող երկիրը հարևանների հետ սպառնալիքներով չպետք է խոսի:
«Անկեղծ ասած՝ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների նմանատիպ հայտարարություններից շփոթվում եմ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկիրը, աշխարհի ամենամեծ երկիրը, որն ունի միլիոնանոց բանակ և միջուկային զենք, հարևանների հետ նմանատիպ լեզվով չպետք է խոսի: Եթե սա ինչ-որ ուժի ցուցադրում է, կարծում եմ հակառակ ազդեցություն կունենա»,- հայտարարել է Աբաշիձեն:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի հետ հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը: