Հաջորդ տարվա հունիսից Վրաստանում կարգելվի 150 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքների միջև միկրոավտոբուսով և մինիվենով կանոնավոր ուղևորափոխադրումը։ Տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ միջքաղաքային ուղևորափոխադրումները Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի, Զուգդիդիի և Թելավիի միջև պետք է իրականացվեն M3 կարգի մեքենաներով։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ M3 կարգի ավտոմեքենան ունի առնվազն 8 նստատեղ (չհաշված վարորդի նստատեղը), և ուղևորների տեղափոխման համար նախատեսված այս մեքենայի ընդհանուր զանգվածը գերազանցում է 5 տոննան։
Նշված կարգի ավտոմեքենաների շահագործումը հնարավոր կդառնա նաև երկրի ներքին ու միջազգային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար։
Հարցին՝ հաշվարկվե՞լ են արդյոք նշված կանոնակարգի ազդեցությունները, և կա՞ն համապատասխան թվով տրանսպորտային միջոցներ երկրում, էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ տնտեսվարողները տեղեկացված են կանոնակարգի մասին և պատրաստակամություն են հայտնել գնել կամ վարձակալել նոր մեքենաներ:
«Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում հաշվառված է 5526 տեխնիկական սարքի M3 կարգի տրանսպորտային միջոց, որոնց մեծ մասը կօգտագործվի վերոնշյալ երթուղիներում։ Հարկ է նշել, որ փոխադրողները տեղյակ են վերը նշված վիճակագրությանը և ունեն անհրաժեշտ պատրաստակամություն՝ համապատասխանեցնելու վերոնշյալ օրենքը M3 կարգի ավտոմեքենաների վարձակալման, գնման և փոխարինման վերաբերյալ, որը ենթադրում է նաև ուղևորների արդյունավետ և անվտանգ տեղաշարժ: Մեկ M3 կարգի ավտոմեքենան փոխարինում է երեք սովորական միկրոավտոբուսի»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության գրավոր պատասխանում: