
Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանի քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 8-ամյա երեխա է ծանր վիրավորվել:
Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը կատարվել է այն ժամանակ, երբ երեխան դպրոց էր գնում. փողոցը հատելիս նրան վրաերթի է ենթարկել միկրոավտոբուսը:
Ըստ ականատեսների՝ տուժածի ծնողները նրան տեղափոխել են Գուրջաանիի Geo Hospitals կլինիկա, սակայն այնտեղ անհրաժեշտություն է ծագել երեխային տեղափոխել Թբիլիսի։ Բժիշկների խոսքով, հիվանդը գլխի ներքին վնասվածքներ ունի։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։