Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գիորգի Միքաուտաձեն պայմանագիր կկնքի ֆրանսիական «Լիոն» ֆուտբոլային ակումբի հետ։
Միքաուտաձեն առանց բոնուսների տրանսֆերում կստանա 18 միլիոն եվրոյից մի քիչ ավելի։ Ֆուտբոլիստը, որ մինչ այդ մտադիր էր «Մոնակո» տեղափոխվել, այսօր արդեն Լիոնում է, որտեղ բուժզննում անցնելուց հետո կկնքի հնգամյա պայմանագիր։
Նա թիմին կմիանա հուլիսի 28-ին։ «Լիոնի» երկրպագուները սոցիալական ցանցերում քննարկում և ողջունում են Միքաուտաձեի վերադարձը հարազատ թիմ։
Հիշեցնենք, որ մինչ այդ նա առաջարկ էր ստացել «Մոնակո» ֆուտբոլային ակումբից, բայց վերջին պահին մտափոխվել է և որոշել կրկին վերադառնալ «Լիոն»։
Նշենք, որ օրեր առաջ Գիորգի Միքաուտաձեն դարձել է Եվրո-2024-ի ռմբարկու և ոսկե խաղակոշիկի դափնեկիր։ ՈՒԵՖԱ-ի փոխանցմամբ՝ Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուների ցուցակում եզրափակիչից առաջ 3-ական գոլով առաջին տեղում են 6 ֆուտբոլիստներ: