Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,1 տոկոսով՝ 190,3 լարիով (մոտ 63 դոլար) և կազմել 1 446,5 լարի (մոտ 482 դոլար)։
Ըստ Geostat-ի՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են նկատվել հետևյալ ոլորտներում.
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3037,5 լարի (մոտ 1012 դոլար),
Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 2 339,9 լարի (մոտ 779 դոլար),
Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 1 963,5 լարի (մոտ 654 դոլար),
Լեռնահանքային արդյունաբերություն՝ 1 900 լարի (մոտ 633 դոլար)։
2022 թվականի առաջին եռամսյակում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1184,8 լարի (մոտ 394 դոլար), իսկ տղամարդկանցը՝ 1695,4 լարի (մոտ 565 դոլար)։
Աշխատավարձի տարեկան աճը կանանց համար կազմել է 15,8 տոկոս, տղամարդկանց համար՝ 15,1 տոկոս։
Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձին։