2022 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 18,3 տոկոսով (238,5 լարիով) և կազմել 1 543 լարի։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, բոլոր ոլորտներում արձանագրվել է աշխատավարձի աճ։ Ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձերը եղել են հետևյալ ոլորտներում.
- տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3033,4 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 49,4 տոկոսով),
- ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2 730 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 15,3 տոկոսով),
- մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2 285 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 10,1 տոկոսով)։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին կանանց միջին ամսական աշխատավարձը որոշվել է 1247.7 լարի, իսկ տղամարդկանցը՝ 1827.0 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 192,2 լարի (18,2 տոկոս), իսկ տղամարդկանցը՝ 289,1 լարի (18,8 տոկոս)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց միջին ամսական աշխատավարձին։
2022 թվականին պետական հատվածում աշխատանքի ընդունված աշխատողների միջին ամսական աշխատավարձը 389,5 լարիով պակաս է եղել ոչ պետական հատվածում ընդունվածներից։ 2022 թվականին ձեռնարկատիրական (բիզնես) ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 258.3 լարիով (19.2 տոկոս) և կազմել 1 605.9 լարի։ Ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 195,5 լարիով (15,9 տոկոս) և կազմել 1 423,5 լարի։