«Transparency international — Վրաստան» նախագծի համակարգող Լեւան Նատրոշվիլին «Ինտերպրեսնյուզին» ասել է, որ առցանց խաղերի (օնլայն խաղադրույքներ) հետ կապված իրենց հիմնական խորհուրդը գրանցման գործընթացին է վերաբերում:
Նրա խոսքով` առցանց տիրույթում խաղ սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը անձնական համարի համար նախատեսված վանդակում մուտքագրել ցանկացած 11 թիվ:
«Դա նկատելի խնդիր է, որի կարգավորումը առաջին հերթին կարեւոր է հատկապես անչափահասների համար», — հայտարարել է Լեւան Նատրոշվիլին:
Կազմակերպության մյուս առաջարկը, ըստ Լեւան Նատրոշվիլիի վերաբերում է պետությանը, որը պետք է ուսումնասիրի ոլորտը` հաշվի առնելով բոլոր այս խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ:
«Աշխարհի տարբեր երկրներում խաղատների գործունեությունը կարգավորող տարբեր կանոններ են գործում: Դրանց արգելափակումը առանց մարմամասն ուսումնասիրության սխալ կլինի», — հայտարարել է Նատրոշվիլին:
Նրա խոսքով այս գործընթացում պետք է ներգրավվեն տարբեր մասնագետներ` տնտեսագետներ, հոգեբաններ և այլն:
Մյուս առաջարկը վերաբերում է այս ոլորտում փողերի լվացման դեպքերին: «Պետությունը այս հարցին մինչ այժմ բավարար ուշադրություն չի դարձրել. չի արձագանքել, չի հետաքննել փողերի լվացման հետ կապված հարցերը,եւ այս առումով որևէ մեկը պատժի չի ենթարկվել: Վրաստանում այս հարցում ռիսկերը բարձր են»:
Այն հարցին, թե պետք է արդյոք լրատվամիջոցներին արգելել գովազդել առցանց խաղերը, Լեւան Նատրոշվիլի պատասխանել է` առաջին հերթին պետք է ուսումնասիրել ոլորտը` բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:
«Դա կարող է արդյունավետ լինել, սակայն չի բացառվում նաև հակառակը», — հայտարարել է Նատրոշվիլին: