
«Միջազգային մասշտաբի տասը հատուկ գործողություն ենք իրականացրել, որոնց շրջանակներում ձերբակալվել է 166 հանցագործ, այդ թվում վրացական ծագում ունեցող 10 օրենքով գող»,- այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Նախարարը խոսել է ոստիկանության միջազգային համագործակցության մասով նախարարության ձեռքբերումների մասին:
«Միջազգային համագործակցության մասով ցանկանում եմ հիշեցնել, որ ներքին գործերի նախարարությունը մեծացնում է ոստիկանական ատաշեների ցանցը: Այս տարի մի քանի երկիր է ավելացել: Բացի դրանից, ցանկանում եմ ասել, որ միջազգային համագործակցության շրջանակներում ներքին գործերի նախարարությունը միջազգային մասշտաբի տասը հատուկ գործողություն է իրականացրել, որոնց շրջանակներում ձերբակալվել է 166 հանցագործ, այդ թվում, վրացական ծագում ունեցող 10 օրենքով գող»,- հայտարարել է Գախարիան: