Միջազգային լրատվամիջոցները արձագանքել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչին։
Ամերիկյան հեղինակավոր CNN-ը գրել է, որ խորհրդարանը պաշտոնապես հետ է կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որն այս շաբաթ բողոքի մեծ ալիքի առիթ էր դարձել՝ առաջացնելով նաև միջազգային հանրության զայրույթը:
«Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել, երբ տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի առջև»,- գրում է CNN-ը։
Reuters-ը նշում է, որ «գործակալների» մասին օրենքի նախագիծը լրջորեն սպառնում է կովկասյան երկրի՝ Եվրոպայի հետ սերտ կապեր ունենալու ջանքերին։
«Տասնյակ հազարավոր վրացիներ երեք գիշեր անընդմեջ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ: Նրանք բողոքել են այս նախաձեռնության դեմ և պնդել, որ կառավարությունը փորձում է երկիրը տանել ավտորիտար ուղղությամբ»,- գրում է բրիտանական ազդեցիկ հրատարակությունը:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը ցույցերի ճնշման ներքո այսօր առավոտյան տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագծի ընդունումը։
Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը