Միջազգային լրագրողները կոչ են անում ազատ արձակել Ամաղլոբելիին

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հայտարարություն է տարածել, որում ավելի քան 200 միջազգային լրագրող կոչ է անում վրացական իշխանություններին անհապաղ ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր-ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։

«Վրացական իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մզիային, չեղարկեն նրա դեմ ներկայացված անհամաչափ մեղադրանքները և անկախ հետաքննություն անցկացնեն նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցով։

Մենք կանգնած ենք Մզիա Ամաղլոբելիի, նրա գործընկերների և Վրաստանի բոլոր անկախ լրագրողների կողքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ստորագրողների թվում են`

Մամուլի միջազգային ինստիտուտը, (IPI), Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ), Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) և այլ հեղինակավոր մեդիա կազմակերպություններ։