Սեպտեմբերի 26-ին Նյու-Յորքում կայացած Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք միջազգային հարթակներից:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության մամուլի խոսնակ Մայա Կոչիջանիչի հայտարարությամբ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հանդիպումը կարևոր հնարավորություն էր տարածաշրջանի անվտանգության հարցերի քննարկման, ռուս-վրացական լարված հարաբերությունների թեթևացման համար:
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը իր թվիթերյան էջում գրել է. «Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների շվեյցարական կողմի միջնորդությամբ այսօրվա հանդիպումը կարևոր է: Դա ցույց է տալիս, որ կառուցողական երկխոսության հույս կա, որը կարող է նվազեցնել լարվածությունը և ուժեղացնել կայունությունը, ինչը օգտակար է տարածաշրջանի յուրաքանչյուր քաղաքացու համար», — գրում է Լայչակը:
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը ողջունել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտիերեշը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Հարցին անդրադարձել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում ասվում է, որ ԱՄՆ-ն ողջունում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Հայտարարությունում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանի կոչ է անում դադարեցնել օկուպացիան և նվազեցնել լարվածությունը: