
Այսօր Վրաստանի խորհրդարանում պատգամավորները վեճի են բռնվել, ինչն էլ հետո վերածվել է ծեծկռտուքի:
Վեճի առիթ է դարձել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիայի հայտարարությունը։ Վերջինս քննադատել է 2018 թվականի նախագահական ընտրությունները, կառավարությանն ու իշխող թիմին:
Մելիայի ելույթին կոպիտ են արձագանքել մեծամասնության և «Հայրենասերների» դաշինքի պատգամավորները:
Տեսանյութում երևում է, որ «Հայրենասերների» դաշինքի պատգամավոր Իրմա Ինաշվիլին մոտենում է Նիկա Մելիային ու թղթերը նետում նրա վրա։ Այդ ընթացքում մեծամասնության անդամ Զազա Պապուաշվիլին է հարձակվել Մելիայի վրա:
Մանրամասները դիտեք տեսանյութում