
Նինոծմինդայի թիվ 26 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ներկայացուցչի և հանձնաժողովի անդամների միջև: Լիա Գուջեջիանին մեղադրել է հանձնաժողովի անդամներին ընտրական գործընթացի բազմաթիվ խախտումների մեջ: Ինչպես հաստատել է Գուջեջիանին ընտրողներից մեկը փորձել է երկրորդ անգամ ընտրություն կատարել: Բացի այդ, ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցչի խոսքով առավոտից տեղի են ունեցել նաև այլ խախտումներ:
Հանձնաժողովի անդամները Լիա Գուջեջիանիին մեղադրում են սադրանքի մեջ:
Նյութի աղբյուր՝ netgazeti.ge