
Այսօր Վրաստանում անցկացվող նախագահական ընտրությունները վիճաբանությամբ են մեկնարկել Աջարիայում։ Միջադեպը տեղի է ունեցել Բաթումիի 7-րդ ընտրատարածքում: Վիճաբանել են հանձնաժողովի անդամները և դիտորդը: Միջադեպի պատճառը եղել է այն, որ դիտորդը ցանկացել է հետևել ընտրողների գրանցման գործընթացին:
Հանձնաժողովի անդամները մեղադրում են դիտորդին՝ ընտրողների անձնական տվյալերն արտագրելու մեջ, մինչդեռ դիտորդը հերքել է մեղադրանքները։