
Առաջատար տեխնոլոգիաների Microsoft կազմակերպությունը և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հուշագիր են կնքել համագործակցության վերաբերյալ:
Վրաստանն այս տարի բարեփոխումների տասնյակ փաթեթներ է ներկայացրել կրթության բոլոր ուղղություններով: Բարեփոխումների նպատակն է Վրաստանը տարածաշրջանում դարձնել առաջատար: Կարևոր կետերից մեկը տեխնիկական վերազինումն է վրաստանյան դպրոցներում:
Այս նպատակով Վրաստանի ԿԳ Նախարարն ու Microsoft-ի ներկայացուցիչը հուշագիր են կնքել: Վրաստանի դպրոցներում տեխնոլոգիաների զարգացման հարցում կօգնի նաև Տալլինի համալսարանը:
Դպրոցականներն ու ուսուցիչներն ապահովված կլինեն էլեկտրոնային ռեսուրսներով, կկարողանան տարածել տեղեկատվություն և արդյունավետ կերպով կիրառել տեխնոլոգիաները: