Միավորված ընդդիմությունը Գուրջաանիի դատարանի մոտ ցույց է անում

Միավորված ընդդիմության առաջնորդները և աջակիցները հավաքվել են Գուրջաանիի շրջանային դատարանի մոտ: Նրանք սպասում են Դավիթ Կիրկիտաձեի գործի վերաբերյալ դատարանի որոշմանը:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներն ու աջակիցները պահանջում են Դավիթ Կիրկիտաձեին դատական նիստից ազատել և պնդում են, որ եթե դատավորը նրան կալանավորի, փողոցային բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ կստանան։

Կախեթիում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության առաջնորդներից Դավիթ Կիրկիտաձեին: Կիրկիտաձեն չի ընդունել մեղադրանքը և հացադուլ է հայտարարել, տեղեկացրել է նրա փաստաբանը։