Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, եվրոպամետ ցույցերի մեկնարկից 1 ամիս անց, Թբիլիսիում և Վրաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիները «Միասնության շղթա» են կազմել: Թբիլիսիում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Քաղաքացիները Թբիլիսիում կենդանի շղթա են կազմել Մետեխիի կամջից մինչև Վախուշտիի կամուրջ՝ ներառելով Թամար թագուհու, Գալակտիոնի, Զաարբրյուկենի, Բարաթաշվիլիի և Խաղաղության կամուրջները:
Կենդանի շղթային քաղաքի տարբեր վայրերում միացել են նաև քաղաքական գործիչները, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Քաղաքացիներն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնում «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ին արած հայտարարությանը, ըստ որի՝ որոշում է կայացվել Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջ։ Ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։