
2022 թվականին Վրաստանում միասնական ազգային քննություններին կմասնակցի քրեական գործում մեղադրվող կամ դատապարտված 25 քաղաքացի։
Քրեակատարողական ծառայության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միասնական ազգային քննությունների գործընթացը նման դիմորդների համար ևս ընթանում է հանգիստ պայմաններում, համապատասխան քննական կենտրոններում։ Քննություններին մասնակցող 25 մեղադրյալ/դատապարտյալներից 6-ը անչափահաս են։
«Հատուկ քրեակատարողական ծառայության համար դատապարտվածների բարձրագույն կրթության հասանելիությունն առաջնային պայման է։ Այդ նպատակով արդարադատության նախարարի նախաձեռնությամբ կգործարկվի հեռավար համալսարան, որը դատապարտյալներին հնարավորություն կտա սովորել բուհերում»,- հայտնում է քրեակատարողական ծառայությունը։