Formula հեռուստաընկերության պատվերով Edison Research ամերիկյան ընկերությունը հանրային կարծիքի հետազոտություն է անցկացրել, որտեղ հասարակությունը պատասխանել է մի շարք կարևոր քաղաքական հարցերի:
Հարցման մասնակիցների՝ «եթե այսօր անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք» հարցին, պատասխաները բաշխվել են հետևյալ կերպ.
«Վրացական երազանք» — 29%
«Միացյալ ազգային շարժում» — 17%
«Եվրոպական Վրաստան» — 6%
«Լեյբորիստական կուսակցություն» — 4%
«Հայրենասերների դաշինք» — 4%
«Լելո» — 3%
Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիական շարժում» — 2%
Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան» — 2%
Նինո Բուրջանաձեի «Միացյալ Վրաստան — Ժողովրդավարական շարժում» — 2%
«Գիրչի» — 1%
Կախա Կուկավայի «Ազատ Վրաստան» — 1%
Էկա Բեսելիա «Արդարության համար» — 1%
Իրակլի Օքրուաշվիլիի «Հաղթանակած Վրաստան» — 1%
Դեռ չի որոշել — 28%
Հարցին, եթե այսօր լիներ խորհրդարանական ընտրություններ որ կուսակցությանը, կամ կուսակցությունների դաշինքին կտայիք ձեր ձայները, պատասխանները հետևյալն են.
Բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցությունների դաշինքին — 53 %
«Վրացական երազանք» — 40 %
«Հայրենասերների դաշինք» և ուրիշներ — 7 %
Կազմակերպությունը հարցումներն անցկացրել է ողջ Վրաստանի մասշտաբով փետրվարին: Հարցումներին մասնակցել է 2000 մարդ: