2021 թվականի Միասնական ազգային քննությունները մոտենում են ավարտին: Այսօրվանից Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կանցկացնի լրացուցիչ քննություններ այն դիմորդների համար, որոնց մոտ մինչ քննությունը հաստատվել էր կորոնավիրուս:
Այս պահին դեռ հայտնի են երեք լրացուցիչ քննությունների անցկացման օրերը.
Վրաց լեզու և գրականություն — հուլիսի 21 (II սեսիա),
Մաթեմատիկա — հուլիսի 23 (II սեսիա)
Օտար լեզու — հուլիսի 25 (II սեսիա):
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոփիո Գորգոձեի խոսքով, քննական առարկայից լրացուցիչ կարող է սահմանվել միայն մեկ քննություն:
Ինչ վերաբերում է պատասխաններին Գորգոձեի խոսքով, արդեն մեկնարկել են ստուգման աշխատանքները և պատասխանները փուլ առ փուլ կսկսեն հրապարակել օգոստոսի առաջին կեսից:
2021 թվականի Միասնական ազգային քննություններին գրանցվել էր ավելի քան 38 400 դիմորդ: Ուսուցիչների քննության համար ավելի քան 28 700 գործող ուսուցիչ, կամ ուսուցչի հավակնորդ կա: Մագիստրոսական քննությունների համար գրանցվել է ավելի քան 12 800 դիմորդ, գրանտային քննությունների համար՝ ավելի քան 3700 ուսանող: