Միակուսակցական խորհրդարանը նախագահ է ընտրում

Վրաստանի միակուսակցական, լեգիտիմություն չստացած խորհրդարանում այսօր ժամը 09:00-ից մեկնարկում է երկրի 6-րդ նախագահի ընտրությունը:

Այս ընտրությունը պատմական է երկու պատճառով. նախ՝ առաջին անգամ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրում, երկրորդ՝ երկրի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները կեղծված են համարում, խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ: Հետևաբար՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից 6-րդ նախագահի ընտրությունը ևս ոչ լեգիտիմ գործընթաց են որակում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է նախկին ֆուտբոլիստ, հակաարևմտյան հայտարարություններով հայտնի արդեն նախկին պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլիին, քանի որ նա միակ թեկնածուն է և հակառակորդ չունի:

5 տարի ժամկետով նախագահը պետք է ընտրվի 300 հոգանոց կոլեգիայի կողմից։ Կոլեգիայի հիմնական կազմը «Վրացական երազանք»-ից է, ուստի Կղավելաշվիլիի նախագահ դառնալու հավանականությունը մեծ է:

Նախագահի ընտրությունը համարվում է ավարտված, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների ողջ կազմի կեսից ավելին՝ առնվազն 150-ը: Նախագահ ընտրելու համար բավարար է կոլեգիայի անդամների 2/3-ի՝ 200 անդամի աջակցությունը։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պաշտոնապես ընդգրկված են կոլեգիայում, քանի որ նրանց մանդատները դեռ ուժի մեջ են: Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է՝ չի մասնակցի քվեարկության գործընթացին:

Նախագահի ընտրությունը կավարտվի ամենաուշը ժամը 14:00-ին։

Ով և ինչպես նախագահ կընտրի Կղավելաշվիլիին