Նախօրեին Վրաստանի խորհրդարանի կայացրած որոշումը՝ ընդդիմադիր Նիկա Մելիային անձեռնմխելիությունից զրկելու մասին, շփոթեցրել է միջազգային գործընկերներին:
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին թվիթերում գրառում է կատարել թեմայի հետ կապված. «Միակուսակցական կառավարության ուրվականը հետապնդում է Վրաստանին »,- գրում է Քելլին, ով մինչ այդ դրական էր գնահատել Վրաստանի Օմբուդսմենի հորդորը խորհրդարանին՝ համաձայնություն չտալ Մելիայի գործը դատարանում շարունակելու հետ կապված:
Ընդդիմությունը ևս աջակցում է Մելիային։ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորներից Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ Մելիային դատարան կհաջողվի տանել միայն հատուկջոկատայինների միջոցով: «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեն էլ իշխանության այս քայլը որակել է քաղաքական հետապնդում, ու կոչ արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Ենթադրվում է, որ դատական գործընթացները կմեկնարկեն արդեն այսօր՝ փետրվարի 17-ին:
«Գավրիլովի բանտարկյա՞լ». խորհրդարանը որոշեց ընդդիմադիր գործչի ճակատագիրը