Միակ ելքը նոր ընտրություններն են. Զուրաբիշվիլի

«Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը ոչ մի կասկած չի թողնում, որ Վրաստանի գործող իշխանությունը լեգիտիմություն չունի»,- X-ի իր էջում գրել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով, երկրի միակ ճանապարհը նոր, ազատ և արդար ընտրություններն են։

«Եվրոպական խորհրդարանի այսօրվա (փետրվարի 13-հեղ.) բանաձևը հաստատում է՝ Վրաստանի գործող կառավարությունը լեգիտիմ չէ։

Մեր երկրի համար միակ ճիշտ ճանապարհը նոր, ազատ և արդար ընտրություններն են։ Վրաստանի եվրոպական ապագան պետք է որոշի նրա ժողովուրդը», – գրել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, երեկ Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական ​​բանաձև է ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հետ կապված էլիտայի դեմ։ Նոր բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդլայնել են այն մարդկանց ցուցակը, որոնց նկատմամբ պահանջում են կիրառել եվրոպական պատժամիջոցներ։