
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել և նշել, որ Քութայիսիի օդանավակայանը տրանսպորտային հանգույց դառնալու մեծ ներուժ ունի։
Դեսպանատան կարծիքով` հատկապես ուշագրավ է, որ դա մեծ օգուտ կբերի Արևմտյան Վրաստանի ֆերմերներին, եթե վերածվի գյուղմթերքի արտահանման հանգույցի։
Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ Միացյալ Նահանգները պատրաստ է այս ուղղությամբ օգնել Քութայիսիի օդանավակայանին.
«Մենք արդեն սերտ համագործակցում ենք մարքեթինգի և աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։